Թուրինի «Յուվենթուս»-ն օրացույցային տարվա վերջին օրերին բանակցություններ կսկսի թիմի կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ:
Իտալիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականի ամռանը: Ուստի` 2014 թվականի հունվարից Պիրլոն իրավունք ունի բանակցելու ցանկացած ակումբի հետ:
Կիսապաշտպանը թուրինյան ակումբում կարիերան շարունակելու ցանկություն և պատրաստակամություն է հայտնել: «Յուվենթուս»-ի կազմում Պիրլոն հանդես է գալիս 2011 թվականից:





































