Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ունենք լյումպենացված հասարակություն, որը հեշտ ղեկավարվող է, բայց հետո՝ «քարով գլուխ ջարդող»

Անդրադառնալով Օպերայի և բալետի թատրոնի շենքում ռեստորան կառուցելու նախագծի մշակման գաղափարին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց. «Գաղտնիք չէ, որ կրճատվել են բոլոր մշակութային օջախներին պետության կողմից տրվող գումարները, խնդիր է դրված, որ մշակութային օջախները՝ այդ թվում նաև թատրոնները վաստակեն գումար, դառնան շահութաբեր: Օպերային թատրոնում կամ որևէ թատրոնում ռեստորան բացելով՝ թատրոնը շահութաբեր չի դառնում, ռեստորանն է շահութաբեր դառնում:

90-կաններին Սունդուկյանի անվան թատրոնի շենքին հարակից ամառային այգում ռեստորան էր բացվել, ինչը զավեշտալի արդյունքներ էր տալիս, մարդիկ ռեստորանում ուտում-խմում էին, երաժշտություն էին լսում, հետո ներկայացման ժամանակ բացում էին դուռը և «համապատասխան» ձևով էին իրենց պահում:

Մշակութային օջախների ֆինանսավորման խնդիրն ընդհանրապես այլ կերպ է լուծվում: Մեր երկրում տեղից չեն շարժվում հովանավորչության և մեկենասության համակարգերը: Չկա օրենսդրություն, որի համաձայն՝ մշակութային և առողջապահական կառույցների հովանավորները որոշակի առավելություն կստանան և շահագրգռված կլինեն»:

Ռուբեն Բաբայանի կարծիքով, Օպերային թատրոնի ֆինանսական աջակցությունը կարելի է ապահովել՝ Օպերային թատրոնի հարակից այգում տեղակայված բազմաթիվ սրճարանների և ավտոկայանատեղիի եկամուտները փոխանցելով Օպերային թատրոնի բյուջե:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Ռ. Բաբայանը նշեց, որ  ընտրություն հասկացությունը սահմանափակվեց քվեարկությունով: «Ընտրությունը մեծ գործընթաց է, դա քաղաքակրթության կողմնորոշում է, արժեքային համակարգ ես ընտրում, այլ ոչ թե գնում, քվեարկում ես… Քաղաքակիրթ դառնալը երկար ճանապարհ է, բայց այդ ճանապարհով պետք է գնալ, ոչ ոք, ոչ մի դիտորդ մեզ չի կարող ավելի ազնիվ ու քաղաքակիրթ դարձնել: Հազար ու մի սարքեր կարող են դրվել, որ արդար քվեարկություն տեղի ունենա, բայց քվեարկություն, ոչ թե ընտրություն…

Մենք դարձել ենք պահանջող առանց աշխատանքի, մեզ թվում է, որ որևէ բանի կարելի է հասնել կա՛մ ձեռք լիզելով, կա՛մ քար նետելով: Ինչո՞ւ եք երկու ծայրահեղությունների մեջ ընկնում. կա՛մ կացին եք վերցնում, կա՛մ փո՞ղ: Այդպես չի լինում, բա ո՞ւր մնաց աշխատանքը:

Ընտրողը պետք է մի շատ կարևոր բան հասկանա՝ ինքը պատասխանատու է իր ընտրության համար: Այնպիսի տպավորություն է, որ լյումպենացված հասարակությունը ձեռնտու է, որովհետև հեշտ կառավարվող է, բայց հիմնականում առաջինը քարը իր ձեռքն է վերցնում հենց լյումպենը, նա էսօր գնաց քեզ ձայն տվեց, վաղը քար կվերցնի, քո գլուխը կջարդի: Սրանք նույն դաշտի որակներն են: Մեր խնդիրը նորմալ, բարոյական մարդ դառնալն է, և յուրաքանչյուրս միայն մեզ կարող ենք այդ պահանջը ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում