Sunday, 05 07 2026
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

Ծիծաղելի ընտրություն` տխուր արտագաղթի ֆոնին

Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ սպառնալիք, ազգային անվտանգության սպառնալիք։ «Արտագաղթի տեմպերը կրկին նոր թափ են ստանում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը 47 հազար 676 հոգի էր, իսկ 2014թ.` 47 հազար 74 մարդ:

Հայաստանում արտագաղթ եզրույթի ընկալումն ունի ճշգրտման կարիք: Եթե մարդը հեռանում է գարնանը և ձմռանը վերադառնում, դա մենք արտագաղթ չենք համարում: Մինչդեռ, եթե մարդը տարվա ութ-ինը ամիսը երկրում չէ, իր ընտանիքի, իր երեխաների կողքին չէ, դա ոչ պակաս արտագաղթ է, քան այն, երբ մարդը հեռանում է ընդմիշտ: Երբ քաղաքացին տարվա ութ, ինը ամիսը գտնվում է արտերկրում՝ արտագնա աշխատանքի նպատակով, նա այլևս դադարում է իրեն զգալ Հայաստանի քաղաքացի, իրեն զգալ Հայաստանի խնդիրների հետ կապված մարդ, իրեն համարել այդ խնդիրների տերը, կրողը, լուծման համար պատասխանատուն: Մարդուն այլևս Հայաստանի հետ կապում են միայն հարազատներն ու ընկերները¸ և նա դառնում է պարզապես տուրիստ: Այսինքն՝ ավելանում է տուրիստների թիվը, միևնույն ժամանակ պակասում են ՀՀ իրական քաղաքացիները: Եվ սա իսկապես մտահոգիչ երևույթ է, որովհետև սա նույն արտագաղթն է՝ նույն բացասական հետևանքով:

Այստեղ նաև մեկ այլ խնդիր կա՝ կապված այն հանգամանքի հետ, որ արձանագրվեց ընտրական գործընթացում: Փաստորեն, ընտրողների թիվն ավելանում է, քվեարկողների տոկոսն ավելանում է, իսկ հանրապետությունից այդ ժամանակահատվածում հեռացածների թիվն էլ ավելանում է զուգահեռ: Այսինքն՝ երկրից մարդիկ հեռանում են ավելի շատ, միևնույն ժամանակ ոստիկանությունը քվեարկողների ցուցակներն է ավելացնում, իսկ ԿԸՀ-ն էլ արձանագրում է, որ ավելի շատ մարդ է մասնակցել ընտրության քվեարկությանը: Սա ևս հետաքրքիր և պարադոքսալ երևույթ է:

Մեկ այլ հանգամանք՝ կապված տնտեսական աճի հետ: Հայաստանի իշխանությունը նախընտրական ժամանակահատվածում ավետում էր իր տնտեսական հաջողությունների, աճի մասին, մինչդեռ երկրից փաստորեն ավելի շատ մարդ է հեռանում տարվա առաջին չորս ամիսներին, ավելի շատ մարդ է գնում արտագնա աշխատանքի: Այսինքն՝ երկրում աշխատանքի հնարավորությունն ավելի է նվազել, ինչը կարծես թե որևէ կերպ չի տեղավորվում Հանրապետական կուսակցության հռչակած տնտեսական աճի տրամաբանության մեջ: Տնտեսական աճը ենթադրում է աշխատատեղերի ավելացում, իսկ դա էլ ենթադրում է, որ ավելի քիչ մարդ պետք է գնա արտագնա աշխատանքի: Բայց գնում է ավելի շատ մարդ, քան նախորդ տարի: Դա նշանակում է, որ Հայաստանում ոչ մի տեղաշարժ էլ չկա նոր աշխատատեղերի առումով, և ինչքան նորերը բացվում են ու իշխանությունը գովազդում, այդքան էլ ուրեմն փակվում են հին աշխատատեղեր, որոնց մասին իշխանությունը լռում է: Կամ էլ եթե աշխատատեղեր բացվում են, ապա դրանք այնքան ցածր աշխատավարձեր են ապահովում մարդկանց համար, որ նրանք այդ աշխատատեղերի հաշվին անկարող են իրենց ընտանեկան, սոցիալական կարիքները հոգալ և ստիպված են հեռանալ ավելի շատ:

Բոլոր դեպքերում՝ տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանից հեռացողների թվի ավելացումը վկայում է, որ Հայաստանում շարունակվում է համընդհանուր անկումը, և չկա ոչ մի տեղաշարժ, որը կկանխեր արտագաղթի վտանգավոր տարատեսակների սրընթաց աճը: Եվ այս ամենի ֆոնին առավել քան ծիծաղելի են թվում այն «բազարները», որ իշխանության, պաշտոնների և իրենց բիզնեսների համար արդեն վարում են իշխանական և մերձիշխանական թևերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում