Թուրքիայի կենտրոնական Կապադովկիա երկրամասում օդապարիկի անկման հետևանքով ֆրանսիացի զբոսաշրջիկ է զոհվել։ Տուժածների թվում կան օտարերկրացիներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Նևշեհիր նահանգի ոստիկանության ներկայացուցչին։ Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել վթարը։
«Այսօր առավոտյան ուժեղ քամու պատճառով օդապարիկի կոշտ վայրէջքի հետևանքով ֆրանսիացի զբոսաշրջիկ է զոհվել։ Վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի 2, Կոլումբիայի 2 և Թուրքիայի 16 քաղաքացիներ»,-ասել է գործակալության զրուցակիցը։







































