Ամերիկյան ռոք խմբեր Pearl Jam-ն ու Journey-ն, բրիտանական Electric Light Orchestra (ELO) և Yes խմբերը, ինչպես նաև ֆոլկ-երգչուհի Ջոան Բաեզն ու 1996 թվականին մահացած ամերիկացի հիփ-հոփ կատարող Թուփակ Շակուրը ներառվել են Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։ Արարողությունն անցկացվել է նյույորքյան մարզական Barclays Center համալիրում։
Չնայած այն բանին, որ արարողությունն անցկացվել է Նյու Յորքում, փառքի սրահի թանգարանը գտնվում է Քլիվլենդում (Օհայո)։ Երաժիշտները կարող են հավակնել այդ մշակութային միությունում ներառման այն բանից հետո, երբ լրանա նրանց առաջին սկավառակի թողարկման 25 տարին։
Այս տարի սրահում ներառման են հավակնել 19 կատարողներ ու երաժշտական խմբեր։
11-րդ անգամ սրահում ներառման է հավակնել ամերիկյան Chic խումբը, սակայն այս տարի նրան կրկին չի հաջողվել։
Որոշումն ընդունում են երաժշտասերները՝ երկու ամիս տևած քվեարկությամբ։










































