Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է զբաղվեն ռազմական ոլորտում համագործակցության ուժեղացմամբ։
«Ռազմական անվտանգությունն ու փոխադարձ վստահությունն այդ ոլորտում հանդիսանում են Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական փոխադարձ վստահության հիմք։ Կողմերին անհրաժեշտ է պահպանել զինվորականների շփումները բոլոր մակարդակներում, շարունակել զարգացնել պաշտպանության նախարարների երկխոսության և խորհրդակցությունների մեխանիզմ, երկխոսություն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով»,-ասել է նա՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատմել էր ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների բանակցությունների արդյունքների մասին։ Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները վերանայել են պետությունների միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը։







































