ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան հայտարարել է այն մասին, որ Միացյալ Նահանգները պահպանում են Սիրիայում օդային գործողությունների անվտանգության ապահովման շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության ցանկությունը: Այդ մասին հայտնում է TASS-ը:
«Պաշտպանության նախարարությունը պահպանում է թռիչքների անվտանգության ապահովման ուղիների շուրջ երկխոսության ցանկությունը: Պատահականությունների և սխալ հաշվարկների կանխարգելումը դրական է բոլոր կողմերի համար, ովքեր գործողություններ են իրականացնում Սիրիայի օդային տարածքում: Եվ մենք հույս ունենք, որ ռուսական ՊՆ-ն նույնպես կգա այդ եզրահանգմանը»,- հայտարարել է նա, մեկնաբանելով Ռուսաստանի որոշումն առ այն, որ պետք է կասեցվի Սիրիայի օդային տարածքում անվտանգության ապահովման շուրջ փոխըմբռնման հուշագիրը:
Վերոնշյալ փաստաթուղթը ձևավորվել է 2015թ հոկտեմբերին: Այն ներառում է կանոնների և սհմանափակումների համակարգ՝ ուղղված Ռուսաստանի և ԱՄՆ-ի օդուժերի միջև պատահարների կանխարգելմանը:











































