ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել 140 մարդու: Այս մասին Twitter-ում գրել են Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի ներկայացուցիչները:
Նրանց խոսքով՝ հաշվեհարդարը տեղի է ունեցել ապրիլի 3-ին և 4-ին այն բանից հետո, երբ քաղաքացիական անձինք փորձել են լքել քաղաքի տարածքը, որը գտնվում է Իրաքի իշխանությունների հսկողության ներքո:
Նշվում է նաև, որ ահաբեկիչները մի քանի աճյուններ կախել են քաղաքի փողոցներում՝ տեղի բնակչությանն ահաբեկելու համար:







































