Saturday, 04 07 2026
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ուզբեկստանը «խփեց» Ռուսաստանին, հերթը Հայաստանինն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կտրուկ վերելքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում լայն արձագանք է ստացել հատկապես Ռուսաստանում:

Ապրիլի 6-ին հրապարակված ցուցակում մեր հավաքականն առաջադիմելով միանգամից 18 աստիճանով՝ հանգրվանել է 67-րդ հորիզոնականում: ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանն այս պահին 4-րդ հորիզոնականում է: Նախկին ԽՍՀՄ պետություններից առաջատարը Ուկրաինան է, որը դասակարգման ցուցակում 37-րդն է: Որքան էլ զարմանալի է, երկրորդ հորիզոնականում է Ուզբեկստանի հավաքականը, իսկ Ռուսաստանը միայն երրորդն է: Առաջադիմելով երեք հորիզոնականով՝ Ուզբեկստանը տեղ է զբաղեցրել 60-րդ տեղում, իսկ Ռուսաստանը նահանջելով մեկ կետով՝ այժմ 61-րդն է:

«Նույնիսկ Ուզբեկստանը «խփեց» մեզ» խորագրով քննարկումներ այսօր ակտիվ կերպով ընթանում են բազմաթիվ ռուսական ֆուտբոլային ֆորումներում: «Ուզբեկները շրջանցեցին մեր «փառապանծ» հավաքականին: Հայաստանի պես փոքր երկրի հավաքականն արդեն 67-րդն է, և չի բացառվում, որ շատ շուտով արդեն հայերը առաջ անցնեն Ռուսաստանից: Ինչ են մտածում մեր ֆուտբոլի չինովնիկները: Առջևում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն է: Նման հավաքականով պարզապես ամոթ է ներկայանալը: Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնությանը, ապա կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: Նույնիսկ ենթախմբի արգելքը չենք հաղթահարի»,- թվիթերյան իր էջում գրել է Ռուսաստանի հավաքականի ֆանատ Ստանիսլավ Չուրան:

2018 թվականի Աշխարհի առաջնության կազմակերպիչ Ռուսաստանը, որը չի մասնակցում ընտրական փուլին, հաջորդ ընկերական հանդիպումը անցկացնելու է հունիսի 5-ին Բուդապեշտում՝ մրցելով Հունգարիայի ընտրանու հետ: Չորս օր անց էլ արդեն Մոսկվայում ռուսները կմրցեն Չիլիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի հավաքականի ներկայիս վիճակը՝ հավանական է, որ այս երկու հանդիպումներից ոչ մեկում Աշխարհի առաջնության կազմակերպիչ հավաքականը հաղթանակ չի տանի:

Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը անցկացրել է 11 ընկերական հանդիպում, որոնցից ընդամենը 3-ում է հաղթել, 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և 5-ում պարտվել: Ի դեպ, ռուսները զիջել են այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Կատարը, Կոստա Ռիկան:

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի հետ, իսկ հունիսի 10-ին ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի Մոնտենեգրոյին: Առաջին դեպքում բավական մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կհաղթի: Վերլուծելով առաջիկա հանդիպումներում հնարավոր արդյունքները՝ իսկապես մեծ է հավանականությունը, որ ամռանը Հայաստանի հավաքականն իսկապես կշրջանցի Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է Ուզբեկստանին ապա նշենք, որ այս հավաքականը 2017 թվականի հունվարին Անթալիայում 2:0 հաշվով պարտություն կրեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից»: Պարզապես ասիական գոտում մրցելով բավական թույլ հավաքականների հետ՝ ուզբեկները շարունակ վարկանիշային միավորներ են վաստակում:

Ինչ խոսք, ռուսների համար անսպասելի էր ազգային հավաքականի նման անկումը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի հավաքականի թույլ լինելը, ռուս երկրպագուները և բլոգերները համեմատականներ են անցկացնում, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ երկրների հետ:

Ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների հավաքականների համար, սակայն, առաջնայինը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում որևէ երկրին շրջանցելը չպետք է լինի: Շատ ավելի կարևոր են ընտրական մրցաշարը և խաղի որակը: Ինչ խոսք, ՖԻՖԱ-ի աղյուսակը որոշակիորեն արտացոլում է տվյալ երկրի հավաքականի վիճակը: Այնուամենայնիվ, շատ են օրինակները, որ կարգով ավելի ցածր հավաքականները բարձր դիրք են զբաղեցնում վարկանիշային ցուցակում: Ինչպես նշվեց, Ուզբեկստանը թույլ է նույնիսկ «Ալաշկերտից», և բոլորի համար պարզ է, որ կարգով զգալի զիջում է նաև Ռուսաստանին:

Ինչևէ, նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով Հայաստանի հավաքականին հաջորդում են Բելառուսը (78), Ադրբեջանը (87), Էստոնիան (101), Լիտվան (101), Ղազախստանը (105), Վրաստանը (122), Լատվիան (124), Ղրղըզստանը (128), Տաջիկստանը (138), Թուրքմենստանը (140) և Մոլդովան (158):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում