Վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից ակնկալում է բարեփոխումների ծրագիր: «Ձեզնից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր, որի պարագայում ձեր կոմիտեն կդառնա կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կառավարում է մեր գույքը, իսկ այն գույքը, որ մեզ այսօր պետք չէ՝ վաճառում է, ու այդ գործակալությունը գործում է բիզնեսի բոլոր կանոններով: Չինովնիկի կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:










































