Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, տղամարդը փողոցում՝ ճանապարհի վրա, կասկածելի առարկա է տեսել, որն արդյունքում պայթել է: Պայթյունի հետևանքով տղամարդու ձեռքի մատները կտրվել են, նա նաև վնասվածք է ստացել որովայնի հատվածում:
Որոշ տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում: Ներկայում տարածքը փակ է, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները: Այլ մանրամասներ հայտնի չեն:













































