Նորվեգիայի ճարտարապետների 80%-ը հանդես է գալիս կառավարության շենքի բետոնե աշտարակի պահպանման օգտին, որը վնասվել էր Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության ժամանակ՝ հաղորդում է The Local-ը:
«H-բլոկը շատ բան է նշանակում մարդկանց մեծամասնության համար: Այն կարևոր շինություն է ոչ միայն խորհրդանիշի առումով, այլև քանի որ հենց դա էին ցանկանում պայթեցնել»,- համարում է Քերսթին Ներսեթը՝ Նորվեգական ճարտարապետության ազգային ասոցիացիայի նախկին նախագահը:
2011թ.-ին պայթյունի հետևանքով տուժել էին Y և H բլոկները: Օսլոյում կառավարության շենքի համալիրը կառուցվել էր 1950-ական թթ.:








































