ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Չինաստանից կպահանջի տնտեսությունում հավասարակշռված հարաբերություններ՝ ասել է լրագրողներին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Նախագահ Թրամփը շատ անհանգստացած է այն բանով, թե ինչպես է մեր տնտեսական հարաբերություննեերում առկա հակակշիռն ազդում ԱՄՆ-ում աշխատողների վրա, և նա մտադիր է այդ հարցերին ցուցաբերել ազնիվ և կառուցողական մոտեցում»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը։
«Նախագահ Թրամփը նախագահ Սիին կհայտնի ազնիվ, հավասարակշռված և փոխադարձության սկզբունքի վրա հիմնված տնտեսական հարաբերությունների հաստատման կարևորության մասին»,-հավելել է նա։
Երկու առաջնորդների հանդիպումը կկայանա ապրիլի 6-7-ը, Ֆլորիդայում։








































