Իրանի նավթի արտահանման ծավալը նոր ռեկորդ Է սահմանել՝ հասնելով օրական 3 մլն 50 հազար բարելի: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության նավթի նախարարությունը:
Մարտի 20-ին ավարտված իրանական տարվա վերջին ամսվա ընթացքում նավթի արտահանումը կազմել Է օրական 2.265 մլն բարել:
Իրանական նավթի գլխավոր գնորդներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը և Իտալիան:










































