Wednesday, 24 06 2026
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում

Երկու ճանապարհ ապրիլի 2-ից հետո

Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրության ընթացքն ու ելքը ի ցույց դրեցին Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի ամբողջ հակասականությունը, որ կուտակվել է անցնող երկու տասնամյակի ընթացքում: Մի կողմից ակնհայտ է, որ տեղի է ունենում ընտրության կեղծում, մյուս կողմից ակնհայտ է նաեւ, որ ներկայիս ընտրության կեղծում հասկացությունը ամենեւին նույնը չէ, ինչ ասենք թե տասը տարի կամ 15 տարի առաջ: Անցնող տարիներին տեղի է ունեցել հասկացությունների «փոխատեղում» եւ ներկայումս կեղծվում է ոչ թե քաղաքացու կատարած ընտրությունը, այլ ընտրություն երեւույթը ինքնին: Քաղաքացին կատարում է իր ընտրությունը, պարզապես այդ ընտրությունը բերում է իշխանության վերարտադրության, որովհետեւ ընտրությունը կեղծվում է արդեն որպես երեւույթ՝ այսպես ասած հիմքից: Այստեղ համատարած է դարձել քաղաքացուն, ժողովրդին ուղղված մեղադրանքը: Եթե դիտարկենք դա ընտրությանը հաջորդած այսպես ասած տաք հետքի տրամաբանության մեջ, ապա զգայական հարթության վրա ամեն ինչ հասկանալի է:

Բայց, երբ իրավիճակը ենթարկում ենք սթափ եւ սառը վերլուծության, ապա այստեղ ժողովրդին, քաղաքացուն ուղղված մեղադրանքների հարցում մեղմ ասած կորում է համարժեքությունը: Հայաստանի հասարակությունը, ժողովուրդը, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, անկասկած, չեն փայլի քաղաքացիական իրավագիտակցությամբ, անկասկած չեն հանդիսանում քաղաքական ընտրության «գուրուներ»: Միեւնույն ժամանակ, սակայն, իսկ ո՞ր հասարակություններում են մեծամասնություն կազմում «գուրուները»: Գործնականում բոլոր, անգամ ամենազարգացած ժողովրդավարությամբ հասարակություններում մեծամասնությունը ընտրություն կատարում է խիստ նեղ պրագմատիկ հաշվարկով, շահերի անհատական կամ առավելագույնը ընտանեկան շրջանակով: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ընտրությունը «գեներացվում» է կայացած հասարակական-քաղաքական ինստիտուտների, համակարգերի միջոցով: Հայաստանում այդ տեսանկյունից չկան կայացած համակարգեր եւ ինստիտուտներ, թե քաղաքական, թե հասարակական-քաղաքացիական: Հայաստանում թե քաղաքական, թե քաղաքացիական կառույցները իրենց ճնշող մեծամասնությամբ կտրված են հասարակական սոցիալական առանցքային շերտերից: Ո՞րն է դրա պատճառը:

Պետք է ուսումնասիրել հենց դա, հասկանալ, թե որտեղ է բացթողումը, որտեղ է կտրված կապը կամ որտեղ է, որ կապն այդպես էլ չի հաստատվել եւ հանրային տրամադրությունները մնացել են առանց ինստիտուցիոնալ գեներատորների: Զարգացած ժողովրդավարական երկրներում ընտրական գործընթացների որակական տարբերությունը ոչ թե հասարակությունների որակական տարբերությամբ է պայմանավորվում, այլ «որակի տրանսֆորմատորների»՝ այսինքն քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտների առկայությամբ կամ կայացածությամբ: Հայաստանում դժբախտաբար կայացած է միայն իշխանական համակարգը կամ ինստիտուտը՝ բոլորիս հայտնի որակներով կամ ավելի շուտ անորակությամբ:

Տրամաբանական է, որ այդ միակ կայացած ինստիտուտը պետք է գեներացնի իրեն համարժեք որակներ՝ հակառակ գեներատորների բացակայության պայմաններում: Արդյունքը կամ հետեւանքը լինում է այն, որ այդ համակարգը ունենում է ավելի ու ավելի սահուն վերարտադրության հնարավորություն: Այդ իրավիճակում իհարկե կա երկու տարբերակ: Գործնականում իհարկե երեք, բայց մեկի անարդյունավետությունը արդեն կարծեք թե դարձել է ակնհայտ: Խոսքը իշխանությանն ուղղված մեղադրանքի կամ հայհոյանքի մասին է: Պարզ է դառնում, որ ներկայումս արդեն դա մեծ հաշվով ոչինչ չի որոշում հանրային տրամադրությունների կառավարման տեսանկյունից: Պատճառները տարբեր են, դրանց հնարավոր է անդրադառնալ այլ առիթներով: Մնում է երկու տարբերակ՝ մեկն ինքնարդարացումն է, երբ պատասխանատվությունը դրվում է վատ ժողովրդի, վատ քաղաքացիների, վատ հասարակության կամ նրանց կատարած վատ ընտրության վրա: Եթե որեւէ մեկը կարծում է, թե դա կարող է լինել իրավիճակի փոփոխության արդյունավետ ճանապարհ, ապա դա ոչ միայն չարաչար սխալմունք է, այլ նաեւ խիստ վտանգավոր մտածողություն:

Դրանից կարող է շահել միմիայն իշխող համակարգը, քանի որ ժողովրդին ուղղված մեղադրանքները ընդամենն էլ ավելի են խորացնելու ինստիտուցիոնալ կապի, «որակի գեներատորների» բացակայության ճգնաժամը, մեծացնելու են հանրության եւ այդ ինստիտուտների եւ համակարգերի ձեւավորման հավակնություն ունեցող ուժերի միջեւ անվստահությունը, մեծացնելու են հանրության հիասթափությունը քաղաքականությունից: վերջին հաշվով, թե անհատներին, թե հասարակություններին որեւէ փոփոխության մղում են ոչ թեսեփական անձի, սեփական որակնի, տեսակի հանդեպ խորը արգահատանքի, այլ ինքնավստահության խթանման միջոցով: Մյուս ճանապարհը դա իսկապես բարդ ու տեւական աշխատանքի ճանապարհն է, քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտների կայացման ճանապարհը: Դրա բարդությունը ոչ միայն այն է, որ պետք է հաղթահարել հանրային ապատիան, պետք է գտնել իշխող համակարգի պայմաններում կենսունակ այլընտրանքային մեթոդաբանություն, գաղափարներ, այլ նաեւ պետք է հաղթահարել հենց իշխանության անմիջական դիմադրությունն ու խոչընդոտները: Առավել եւս, որ իշխանությունն ունի ռեսուրսային համատարած գերակշռություն:

Բայց, այլ ճանապարհ չկա, հատկապես, որ «սատանան այդքան սարսափելի չէ», որքան թվում է: Սարսափելին այն է, երբ քաղաքական սուբյեկտներին եւ քաղաքացիական ինստիտուտներին կարող է թվալ, թե իրենք լավն են, իսկ հասարակությունը՝ վատը: Այդպես չի լինում, որովհետեւ հասարակությունն ի վերջո հենց նրանց գործունեության արդյունքն է:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում