Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել Ռուսաստանի իշխանություններին` կապված Սանկտ Պետերբուրգում միջադեպի հետ, RIA Novosti-ին երկուշաբթի օրը հայտնել է վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
«Դա տեղի է ունեցել վերջերս, մենք ոչ մի մանրամասնություններ չունենք: Մենք գտնվում ենք պատրաստ վիճակում, և իհարկե, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն»,- ասել է նա:
Այն հարցին, թե անհրաժե՞շտ է համարում Մեծ Բրիտանիան վերականգնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում` վերջերս Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության և Սանկտ Պետերբուրգի միջադեպի լույսի ներքո, վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը պատասխանել է. «Ես այսօրվա միջադեպը չէի կապի ձեր երկրորդ հարցի հետ»:









































