Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Եթե 1 տարվա մեջ չորս տարբեր խմբեր ուզում են քեզ սպանել, ուրեմն քո տեղում չես. Մանուչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հոգևոր Հայաստան»- ի աջակից Աշոտ Մանուչարյանը:

-Պարոն Մանուչարյան, վերջերս ձերբակալվեց Սամվել Բաբայանը, այդ գործի շրջանակներում շարունակվում են ձերբալկալությունները, ո՞ւմ կարող էր խանգարել Սամվել Բաբայանը, և ինչո՞ւ էր նրան պետք գալ Հայաստան և այսպիսի սպառնալից հռետորաբանությամբ սկսել գործունեությունը:

-Սամվել Բաբայանը քաղաքականության մեջ կամա թե ակամա հայտնվել է 93թ-ին: Ես հետագայում նրան միշտ անվանել եմ ղարաբաղյան մելիք, որովհետև նրա իշխանությունը շատ ավելի լայն էր, միշտ կային ֆունկցիոներներ Ղարաբաղում, բայց Սամվելը փաստացի տոտալ ղեկավար էր, չնայած պաշտոնը, որ նա զբաղեցնում էր՝ ղարաբաղյան բանակի գլխավոր հրամանատար, ավելի լոկալ բան էր ենթադրում, բայց նա 93-ից քաղաքականության մեջ է, 98-ից նաև հայաստանյան քաղաքականության մեջ է էապես, արդեն անմիջական ներգրավված էր գործընթացների մեջ, մասնավորապես իշխանափոխության գործընթացի մեջ, այն ժամանակվա քաղաքական կուրսի մերժման գործընթացի մեջ և դրանից հետո միշտ փորձել է էական դերակատարություն ունենալ: Ղարաբաղը Հայաստանի այնպիսի հատված է, որը հատուկ նշանակություն ու դերակատարում ունի, և Ղարաբաղի ղեկավարները այսպես թե այնպես քաղաքականացված են: Այն բանից հետո, երբ որ Ս. Բաբայանը զրկվեց իշխանությունից, ինքն իրեն չէր կարող փոխել, մեծ գիտելիքներ ուներ, մեծ կապեր, իհարկե այդ ամենը ափսոս էր, որ գնաց ոչ այն լավագույն ճաապարհով, որով պետք է գնար…

Այսօր Սամվել Բաբայանը նորից կարող էր դրական դերակատարում ունենալ: Ինչ-որ իմաստով այդ դերակատարումը կար, որովհետև նա փոփոխությունների հատվածն էր ներկայացնում, անկախ նրանից, թե այդ հատվածի մեջ ովքեր կան, նախկին իշխանավորներ, խայտառակ գործընթացների այս կամ այն չափով մասնակիցներ, բայց դա էական նշանակություն չի կարող ունենալ, որովհետև հիմա հիմնարար բաժանումն այսպիսին  է՝ ով է փոփոխությունների կողմնակից և ով է ուզում պահպանել գոյություն ունեցող վիճակը:

Պարոն Մանուչարյան, դուք նշեցիք, որ նա անկասկած իր դերակատարությունն ուներ այս փուլում, սակայն մամուլը և նաև գործիչներն իրենք նշեցին, որ անձամբ Սամվել Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել այն հարցում, որ տեղի չունեցավ  լայն կոնսոլիդացիան, նկատի ունեմ Պարույր Հայրիկյանի, Արամ Գ. Սարգսյանի նաև Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններն այդ մասին:

-Անկախ ուղղվածությունից՝ Սամվել Բաբայանը շատ ավելի արդյունավետ և հստակ գործող գործիչ է, նրա գործունեության ծավալը էապես գերազանցում է այլ քաղաքական գործիչների գործունեության ծավալը, նպատակադրումները և այլն: Նա մեծ դեր է կատարել… Փաստ է, որ նա քաղաքականության մեջ էական գործոն էր, կարող էր տարբեր գործարքների մեջ մտնել տարբեր անձանց հետ, բայց ամենակարևորն այն է, որ միշտ ունի սեփական մոտեցումը և տեսակետը, և կարող է թե՛ դրական, թե՛ բացասական անակնկալ մատուցել ցանկացած գործչի, իր հետ համաձայնության եկած ցանկացած անձի հետ:

-«Իգլա»-ի հետ նրա առնչությունը բացառո՞ւմ եք , թե՞ ոչ: Օրինակ՝ Բաբայանի փաստաբանը նրան քաղբանտարկյալ չի համարում, մինչդեռ ՕՐՕ-ի շատ գործիչներ ասում են, որ նա քաղբանտարկյալ է:

-…ԱԱԾ-ի տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում չորս մահափորձ, դավադրություն է եղել բարձրագույն իշխանությունների, հիմնականում Սերժ Սարգսյանի դեմ. եթե 1 տարվա մեջ չորս տարբեր խմբեր ուզում են քեզ սպանել, ուրեմն ինչ-որ բան այն չէ՝ քեզ հետ կապված, քո տեղում չես, ինչ-որ անհասկանալի բաներ ես անում: Սթափ գործիչը առաջին հերթին պետք է մտարծեր՝ ինչ փոխել: Ոստիկանական մեթոդներով այդ միտումը կանգնեցնել հնարավոր չէ, դու 4-ին բռնել ես, 44-ին դուրսն ես թողել, մյուս 444-ն էլ, որ դեռ չեն սկսել, օր ու գիշեր մտածում են, Աստծուն են դիմում, որ քեզ հետ մի բան պատահի: Դու պետք է փոխես վարքագիծդ:

Եվ այսպես՝ 4 գործողություն. արդյո՞ք դա Սերժ Սարգսյանը նստել մտածել է կամ նրան հավաստի զեկույց են տվել, և այդ այդ 4-ն էլ իրականություն են, թե՞ լրիվ այլ բան է. ինչ-որ մարդիկ, ինչ որ ներքին սկբունքներով կամ արտաքին պատվերներով առաջնորդվող մարդիկ, որոնք գործում են իշխանության տարբեր՝ օղակներում առաջին հերթին ԱԱԾ-ում, ներկայացնում են Ս. Սարգսյանին ինչ-որ բան, քանի որ նա միանձնյա է որոշումներ կայացնում, շատ արագ ճարպիկ գործիչներ են գտնվում, որոնք նրա քթից բռնած նրան ման են ածում: Այդպիսին էր դարձել իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, նա բացարձակ կամազուրկ էր դարձել, բայց ինքը տեղյակ չէր դրանից, նույնը հիմա կատարվում է Ս. Սարգսյանի հետ:

Հ.Գ. Աշոտ Մանուչարյանի հետ հարցազրույցն իրականացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ:

Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում