Monday, 15 06 2026
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել

ԼՂ ԱԺ փոխխոսնակ. Ցանկացած հիմնարար փաստաթուղթ առանց ԼՂ ստորագրության՝ սոսկ թուղթ է

«ԼՂՀ իշխանությունները միշտ ողջունել են ցանկացած մարդասիրական հայտարարություն, որն արվել է ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Դովիլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությանը ԼՂ հարցի վերաբերյալ:

Թովմասյանը նկատեց, որ բանակցությունները տարվում են առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության, և անգամ այդ պարագայում իրենք բազմիցս ողջունել են կառուցողական հայտարարությունները: Սակայն, ըստ Թովմասյանի, ԵԱՀԿ ՄԽ-ն ավելի խիստ պետք է լինի իր հայտարարություններում և պետք է ավելի կոշտ լինի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու շուրջ անհանդուրժող կեցվածքի հանդեպ:

ԼՂՀ ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ այս պայմաններում, երբ ամեն օր հազարից ավելի կրակոցներ են լինում շփման գծում, ավելի բարդ է որևէ համաձայնության գալը. «Իհարկե, թշնամու կողմից եղած ամեն մի կրակոցին հետևում է մեր պատասխան քայլը, բայց, այդուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի մեծ աշխատանք պետք է տանի զինադադարի պայմանները չխախտելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է Կազանում հունիսին կայանալիք Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը, Թովմասյանը նկատեց, որ ոչ միայն Կազանում, այլ ցանկացած տեղ հնչած միայն մարդասիրական բնույթի հայտարարությունները կընդունվեն ԼՂ իշխանությունների և ժողովրդի կողմից. «Համոզված ենք, որ ցանկացած հիմնարար փաստաթուղթ, որի տակ չի լինի ԼՂ իշխանությունների ստորագրությունը՝ որևէ իրավական ուժ չի կարող ունենալ և կընկալվի սոսկ որպես թուղթ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում