Միջազգային իրավապաշտպան Human Rights Foundation կազմակերպությունը քննադատել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան հարսանիքին ելույթ ունենալու համար: Այս մասին հայտնում է Rosbalt-ն ու հիշեցնում, որ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին:
Human Rights Foundation-ի ղեկավար Թոր Հալվորսենի խոսքով՝ Ղազախստանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից «դատարկ» է, իսկ Ուեսթի նման կատարողները երկրում ազատազրկվում են իրենց հայացքների արտահայտման համար:







































