«Յունիաստրում» բանկի բաժնետերերը մնում են առանց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի ղեկավարի՝ Սուրեն Հայրիյանի, որը կազմակերպությունում աշխատել է շուրջ 12 տարի: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Փորձագետների գնահատմամբ՝ առանց թոփ-մենեջերի, որը համակարգը ստեղծել և ղեկավարել է գոյության ողջ ընթացքում, կազմակերպությանը բարդ կլինի պահպանել առաջատարի դիրքերը կոշտ մրցակցության պայմաններում:
Աղբյուրի խոսքերով՝ Հայրիյանը հեռանում է նոր նախագծով զբաղվելու համար: Նա այլևս չի աշխատի դրամական փոխանցումների ոլորտում, սակայն կշարունակի աշխատել ֆինանսական շուկայում:
«Նրա հետևից բանկից նոր նախագիծ կարող են հեռանալ թիմի մյուս անդամները»,- նշել է աղբյուրը:
Հայրիյանը հանդես չի եկել մեկնաբանություններով:
«Նա դրամական փոխանցումներում աշխատել է 12 տարի, հետագա աճի ուղիներ չեն երևում, ակնհայտ է, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու»,- մեկնաբանել է աղբյուրը:









































