ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ով ավելի վաղ նշանակվել էր պետության ղեկավարի ավագ խորհրդական, չհայտարարված այցով ժամանել է Իրաք։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Իրաք այցելել Քուշներին առաջարկել է ամերիկյան ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը։
Reuters-ն իր հերթին հայտնում է, որ Քուշները ցանկացել է անձամբ գնահատել իրավիճակն Իրաքում և աջակցություն ցուցաբերել իրաքյան իշխանություններին։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջին ամիսներին Քուշները պատասխանատու է եղել Թրամփի վարչակազմի՝ այլ պետությունների առաջնորդների հետ, այդ թվում ոչ պաշտոնական կապերի համար։








































