Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհները հրաժարվել է ռուս խորհրդարանականների հետ քննարկել սիրիական հարցը:
«Խոսնակը մերժել է ռուսական դեսպանության խնդրանքը (ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման մասին-1in.am)»,- հայտնել է խոսնակի մամլո քարտուղարը:
CNN հեռուստաալիքը, մեկնաբանելով խոսնակի մերժումը, նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես ռուսական առաջարկին կարձագանքեն Կոնգրեսի մյուս առաջնորդները, սակայն Կապիտոլիումում ռուսական պատվիրակությունը կարող է հանդիպել սառը ընդունելության:









































