Գագիկ Բեգլարյանին պատկանող 49 համարի գազելները գծից դուրս են եկել ընտրողներին անվճար սպասարկելու համար:
Վարորդների խոսքով՝ 7 մեքենա է գծից դուրս եկել:
«Քո մորքուրին եմ բերում ընտրության, իմ մայրիկին եմ բերում, ձրի, մեզ ոչ ոք էլ չի ֆինանսավորել»,- ասաց վարորդներից մեկը,- մենք տեսել ենք, որ տատիկները չալիկներով գալիս են ընտրության, եկել ենք օգնենք: Մեր հայ ազգի համար ենք անում»:
Վարորդները հերքում են, որ Գագիկ Բեգլարյանի կողմից հրահանգ են ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում: