Հանրապետության 30 ընտրատեղամասում սարքավորման հետ կապված ահազանգեր են եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ապա ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը:
«Ռադիկալ փոփոխվել է քվեարկության կարգը և ԿԸՀ-ն բազմաթիվ տեսահոլովակներ է թողարկել քաղաքացիներին այն ներկայացնելու համար»,- ասաց Սմբատյանը՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ-ն այս անգամ աննախադեպ քանակի տպագրանյութեր է պատրաստել դիտորդների, կուսակցությունների, ընտրողներ համար, որ քվեարկության նոր կարգը հասկանալի լինի բոլորին:
Արմեն Սմբատյանը ևս մեկ անգամ ներկայացրեց ընտրության կարգը և նշեց, որ նախ՝ ընտրողը պետք է գնա անձը հաստատող փաստաթղթով և այս անգամ կարող է մասնակցել բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերով՝ կենսաչափական անձնագրով, հին նմուշի անձնագրով, նույնականացման անձնագրով:
Լուսանկարը՝ Photolure-ի









































