«Առաջին լրատական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե հետընտրական հնարավոր ինչ զարգացումներ կարող են լինել, քաղաքագետ Սուրեն Զոլյանը նշեց. «Իրավիճակը բոլորովին այլ է, «Սասնա ծռեր»-ը կարծես թե չի կրկնվի, բայց գործելու են այլ գործոններ, ընտրությունները համազգային մոբիլիզացիա են առաջ բերում, այսօր ժողովուրդը մոբիլիզացված է, և հասկանալի է, որ բազմաթիվ դժգոհներ կլինեն ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաև իշխանական:
Չպետք է բացառել, որ հանրությունը պատրաստ է գործողությունների և կան կազմակերպիչներ՝ ի դեմս կուսակցությունների: Հիմա իշխանությունները մտածում են՝ տոկոս խփե՞ն, թե՞ չխփեն, պարզ չէ, թե որն է ավելի վտանգավոր հետագա զարգացումների համար»:
Քաղաքագետը չբացառեց, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են մտնել ինչ-ինչ առևտուրների մեջ և ընդունել այն իրականությունը, որը «կնկարվի» այդ առևտրի արդյունքում:
Մանրամասները՝ տեանյութում:







































