ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։








































