Ռուսաստանը Սիրիա է մատակարարել S-300 զենիթահրթիռային համալիրների առանձին բաղադրիչներ, սակայն մատակարարումն ավարտված չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Associated Press գործակալությանը և «Առաջին հեռուստաալիքին» տված հարցազրույցի ժամանակ:
Անդրադառնալով հետագա գործողություններին՝ Պուտինը նշել է, որ Մոսկվան կգործի՝ ելնելով հանգամանքների զարգացումից:
«Մենք մատակարարել ենք S-300-ի առանձին բաղադրիչներ, սակայն ամբողջ մատակարարումն ավարտված չէ, մենք առայժմ կանգնեցրել ենք այն: Սակայն եթե տեսնենք, որ ձեռնարկվում են քայլեր՝ կապված միջազգային նորմերի խախտման հետ, կմտածենք ինչպես վարվել ապագայում, այդ թվում նաև՝ այդպիսի զգայուն սպառազինման մատակարարման մասին աշխարհի առանձին շրջաններ»,- ասել է նախագահը:









































