Ռուսաստանը չի բացառում, որ կհամաձայնի Սիրիայում ռազմական գործողությանը այն դեպքում, եթե ապացուցվի նախագահ Բաշար Ալ-Ասադի մեղքը քիմիական հարձակման մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Associated Press գործակալությանը և «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն ՄԱԿ-ի պատժամիջոցների դեպքում:
«Հստակ տվյալներ չկան այն մասին, թե Սիրիայում ով է քիմիական զենք կիրառել, պետք է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացություններին»,- նշել է նա:









































