Saturday, 08 06 2024
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան

Դա ներդրողների ակումբ չէ, այլ գողական, գանգստերական, օբշյակի թուլա փայը. Խզմալյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ շաբաթ օրը ազդարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ Կ. Կարապետյանը հանդիպել էր նաև այդ գործարարների հետ ու նրանց հրավիրել Հայաստան՝ ներդրումներ կատարելու: Ի պատասխան՝ այդ գործարարներն էլ հայտարարություն էին տարածել, թե աջակցելու են Հայաստանում խոր բարեփոխումներ անցկացնելու գործընթացին և միանալու են ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին ու բիզնես-ծրագրերին։

Նշենք, սակայն, որ երբ նայում ենք Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած ռուսաստանաբնակ գործարարների ցանկը, ապա նրանց մեջ գերակշռում են քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող, քրեական աշխարհի ներկայացուցիչներ՝ Դոն Պիպո, Ռոբսոն և այլք, ովքեր դժվար թե առաջնահերթ մտածեն Հայաստանի զարգացման մասին: Ակումբի ձևավորումից հետո արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ նրանց ներգրավմամբ գնալով ավելի կմեծանա Ռուսաստանի դերը Հայաստանի տնտեսության մեջ և ոչ միայն:

«Պետք չէ այդ անձանց առանձնացնել որպես քրեական տարրեր կամ քրեական աշխարհի հետ կապ ունեցողներ: Այս տարիներին Ռուսաստանն ինքնին մի քրեական հրեշ է, որը գլխավորում են քրեական, չեկիստական ինչ-որ տարրեր, ովքեր միջազգային ահաբեկիչներ են, ովքեր աշխարհի աչքի առաջ մարդկանց են սպանում, փորձում են միջամտել գերտերությունների ընտրություններին, կաշառքներ են վերցնում և տալիս: Այս պայմաններում խոսել Ռուսաստանից Հայաստանում կատարվող ինչ-որ ներդրումների մասին, ծիծաղելի է: Դա գողական, գանգստերական, օբշյակի թուլա փայն է, որը գլխառադ անելու համար, սեփական պատասխանատվությունը նվազեցնելու համար Պուտինը հրամայել է իր ստրուկների ազգային փոքրամասնությանը՝ էթնիկ հայերին, ինչ-որ գումարներ ծախսել Հայաստանում, որպեսզի ինքը չանի այն, ինչ խոստացել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով՝ բավական է համեմատել Հայաստանում և Վրաստանում կատարվող ներդրումների թիվը, և ամեն ինչ պարզ կդառնա: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում 2016 թվականին արտասահմանյան ներդրումները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, իսկ Հայաստանում կատարված ներդրումները՝ 200 միլիոն: «Այս երկու թվերով ամեն ինչ ասված է: Սա զավեշտալի է»,- ասաց Խզմալյանը:

Եվ հետո, կինոռեժիսորի խոսքով, Հայաստանը՝ մենք ոչ թե հարկ ենք վճարում, այլ մարտավար, որովհետև ահռելի չափերի հասնող մեր վճարումները գնում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի բյուջե, քանի որ և՛ գազը, և՛ հոսանքը, և՛ վառելիքը պատկանում են ռուսական ընկերություններին:

«Մենք այստեղ պարզապես մեր փողերով մեր շղթաներն ենք ամրացնում: Այստեղ «ներդրում» բառն անգամ վիրավորում է առողջ բանականությունը: Դրանք ներդրումներ չեն, իսկ այդ փողերը գալիս են հանցավոր պետությունից: Հանցավոր պետությունը չի կարող ներդրում կատարել: Հանցավոր պետությունը կարող է կաշառք առաջարկել կամ տալ, կախվածության մեջ պահել, դրանով ճնշումը մեծացնել: Ներդրումներ կատարվում են մաքուր փողերով, իսկ դրանք մաքուր փողեր չեն: Դրանք գողացված փողեր են, որից խոշոր գողերը փայ են հանում մանր գողերին: Համարել, որ այդ փողերը ներդրումներ են, նշանակում է կուտ ուտել և համաձայնել դրա հետ»,- նկատեց Խզմալյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ վտանգավոր է նրանց մուտքը Հայաստան, քանի որ նպատակները ազնիվ չեն: Այդ անձինք, ովքեր թաքնվել են ներդրում կատարող գործարարի քողի տակ, պարզապես փողի քսակներ են, որոնց իրենց տերերը թույլատրել են կարճաժամկետ բացել այդ քսակները: «Մեր սեփական գողերին հիմա փոխարինելու են գալիս ազգությամբ հայ, բայց ռուսական կապիտալով, ռուսական փամփուշտներով, ռուսական շահերով, ռուսաստանցի գողեր: Ահա սա է տեղի ունենում: Եվ եթե շատ արագ իրավիճակ չփոխվի, Հայաստանը շատ արագ կդառնա ռուսական գողական միջավայրի մաս, որտեղ հայ գողերին փոխարինելու են ազգությամբ հայ, բայց ռուս իրենց «գործընկերները»»,- ասաց Խզմալյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ այս շոուն որոշակիորեն կապված է նաև նախընտրական շրջանի հետ: Փորձ է արվում վարչապետի դեմքով ցուց տալ, որ իրենք բարելավում են երկրի տնտեսության վիճակը: Բայց դա խաղ է: «Վարչապետն էլ դիմակ է: Չգիտեմ՝ ով է խաբվում այդ խաղին, բայց ես նրանց թվում չեմ: Դա դիմակ է, որը հրեշը ժամանակ առ ժամանակ փոխում է: Հրեշն այս անգամ ընտրել է այդ մարդուն՝ համարելով, որ միջին և բարձր տարիքի կանայք կարող են զմայլվել կինոդերասանի նրա արտաքինով: Ամբողջը խաղ է, որին պետք չէ տուրք տալ»,- եզրափակեց Տիգրան Խզմալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում