Սըր Էլթոն Ջոնը և նրա ընկեր Դեյվիդ Գերնիշը դարձել են «Տարվա լավագույն հայր» բրիտանական մրցանակը ստանալու թեկնածուներ: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, նրանք դարձել են առաջին զույգը, որոնք ունենալով ոչ ավանդական սեռական կողմնորոշում, դարձել են այս մրցանակը ստանալու թեկնածուներ:
Բացի նրանցից, «տարվա լավագույն հայր» կարող են դառնալ ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին, Դեյվիդ Բեքհեմը, ինչպես նաև հեռուստահաղորդավար Ջոնաթան Ռոսը և այլ հայտնի բրիտանացիներ:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 19-ին` ճիշտ այն օրը, երբ Մեծ Բրիտանիայում նշվում է Հոր տոնը: Այս մրցանակը տրվում է այն ծնողին, որն ըստ հատուկ հանձնաժողովի, լավագույնս համադրել է երեխային դաստիարակելու պարտականությունները աշխատանքի և հասարակական կյանքի հետ: