Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ՝ նախկին հանդիպումների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Կոմիտեի էլեկտրոնային կառավարման ներկա վիճակին և համակարգի հիմնախնդիրներին, բարեփոխումների ծրագրերից բխող գործողությունների ժամանակացույցի համաձայն իրականացված և նախատեսվող աշխատանքներին, վիճակագրական տվյալների վերլուծությանն ու դրա արդյունքների կիրառմանը մաքսային հսկողության ժամանակ, սահմանային կառավարման համակարգի բարելավման աշխատանքների ուղղությամբ իրականացվող աշխատանքին, 2011թ. անցած չորս ամիսների մուտքերի կատարողականին և մի շարք այլ հարցերի:

«Պարո՛ն Նախագահ, Դուք կարևոր խնդիր էիք դրել մեր առջև՝ էապես բարելավել մաքսային և հարկային վարչարարությունը, կառույցը դարձնել բարձր ծառայություններ մատուցող կառույց, բիզնես միջավայրի համար ստեղծել հավասար և մրցակցային պայմաններ և հարկային եկամուտների մուտքերի ապահովումը կատարել առանց բիզնեսին վնասելու: Ես ուզում եմ ներկայացնել, թե այդ ճանապարհին մենք ինչ ենք արել. և՛ 2010թ. և՛ 2011թ. մեր միջոցառումներում, նաև նախկինում՝ բոլոր այդ հիմնախնդիրները հաշվի ենք առել: Դրանք շատ բազմազան են, և բավականին աշխատանք ենք կատարել: Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը՝ հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ՝ ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան և բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն:

Մեզ համար շատ կարևոր է հարկային տեսչությունների կառուցվածքի օպտիմալացումը, որը նպաստելու է աշխատանքների կառավարմանը: Այս միջոցառումներից բացի, օրենսդրական շատ փոփոխություններ են կատարվել, որոնք նպաստել են այդ գործընթացներին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվություներին: Մենք շատ հարկային հաշվետվություններ, որոնց անհրաժեշտությունը չկա՝ կրճատել ենք: Բոլոր հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ենք միասնական ժամկետ՝ այն դարձնելով եռամսյակային՝ նախկին ամեն ամսվա, ամսվա ընթացքում նույնիսկ տարբեր օրերի փոխարեն»,-Հանրապետության ղեկավարին հանդիպման սկզբում զեկուցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նպատակադրումը շատ հստակ է. պետք է առաջին հերթին փոխել հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից՝ հարկ հավաքագրող մարմնի կերպարից այն վերածելով հարկ վճարողների սպասարկ¬ման՝ ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի:

«Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչու¬թյան գործունեության տրամա¬բանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակար¬գերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենա¬կարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև)

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ

Այս ձևաչափով այսպիսի հանդիպում ես նախաձեռնել եմ, որպեսզի միասին ամփոփենք, թե պետեկամուտների կոմիտեի աշխատանք¬նե¬րում նախատեսվող փոփոխությունների մեր նպատակադրումներում որտե՞ղ ենք հասել, որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ի՞նչ խնդիրներ ունենք այս փուլում լուծելու, որպեսզի փոփոխությունների ընթացքն արագացնենք:
Ազգային անվտանգության խորհրդի նիստում հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների ծրագիրն առաջիկա երեք տարիների համար ընդունելուց հետո հանձնարարվել էր, որպեսզի պետեկամուտների կոմիտեն գործողությունների մանրակրկիտ ծրագիր և ժամանակացույց մշակի: Քանի դեռ այդ մանրակրկիտ ծրագիրը չի ամփոփվել, ես առաջարկում եմ այսօր դիտարկենք այդ ծրագ¬րի հիմնական ուղղությունները, դրանց իրականացման առկա հնարավորությունները և պահանջվող ռեսուրս¬ները: Ես շեշտում եմ նաև պահանջվող ռեսուրսները, որովհետև և՛ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, և՛ ընդհանրապես վերջին ժամանակներում մեզ մոտ շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք համարում ենք, որ նաև այս ոլորտում մենք պետք է կարողանանք լուրջ ներդրումներ կատարել, որպեսզի ակնկալիքներն էլ լուրջ լինեն:

Միևնույն ժամանակ, առաջարկում եմ նաև քննարկել բյուջետային մուտքերի ապահովման ընթացքն ու հնարավոր զարգա¬ցումները, որպեսզի կարողանանք հասկանալ փոփոխությունների ընթացքի ազդեցությունը եկամուտների կատարողականի վրա: Ձեր առջև իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթևացնել վարչարարության բեռը մեր գործա¬րար¬ների համար, բիզնեսի համար, այլև այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի և այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որևէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջև ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից թեթևացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համա¬կարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտ¬ների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի:

Դա անելու համար ես ինքս եմ պատրաստ անձամբ աջակցել ձեր ջանքերին, և ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, և, իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք:

Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային և մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, և այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Միևնույն ժամանակ մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ: Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից՝ հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկ¬ման՝ ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի: Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչու¬թյան գործունեության տրամա¬բանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակար-գերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենա¬կարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում:

Այժմ ես պատրաստ եմ լսելու ձեր դիտարկումները, առաջարկությունները և, իհարկե, իրականացման քայլերի ընթացքի մասին տեղեկատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում