Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Աչք ունեցողը կտեսնի

Սեպտեմբերի 1-ից առաջ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել էր բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին և դպրոցական օլիմպիադաներում հաղթող աշակերտներին՝ հայտարարելով, որ հանդիպումը սոսկ ձևական չէ, այլ քաղաքականություն է, որը ցույց է տալիս, որ Հայաստանում կրթությունը շատ կարևոր է՝ գրեթե այնքան, որքան զինված ուժերը:

«Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը:

Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի՝ ասված է Գրքերի գրքում: Եվ մարդիկ լսում են Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, նրանց կից նախարարների հայտարարությունները կրթության ու գիտության կարևորության մասին, ռազմավարական նշանակության մասին, լսում են ու հետո տեսնում նրանց գործերը: Աչք ունեցողը կտեսնի ու ականջ ունեցողը կլսի, թե ինչպես է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող կրթությունը պարտվում ամեն քայլափոխի՝ իշխանության աջակցությամբ: Այն իշխանության, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը:

Օրինակ՝ կրթությունը հենց այս օրերին պարտվում է Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ Փակ շուկայի մոտ տեղի ունեցող իրադարձություններում, որտեղ մի անկիրթ օլիգարխ ու նրա վարձու «աշխարհազորը» դեմ են դուրս եկել կրթված ու բանիմաց քաղաքացիների պարզ ու արդարացի պահանջին՝ մի՛ կատարեք ապօրինություն, մի՛ շրջանցեք օրենքը, ձեզ վեր մի՛ դասեք օրենքից:

Կրթված, կրթության արժեք ունեցող, ընկալող հասարակություններում օրինականությունը առաջնային, ելակետային նշանակություն ունեցող հասկացություն է, իրավագիտակից, կրթված հանրույթի չափորոշիչ: Բայց այսօր իշխանության մեջ է ու նրա աջակցությունն է վայելում, իշխանություն է ոչ թե Հայաստանի կրթված, իրավատեր, իրավագիտակից քաղաքացին, այլ այդ օլիգարխը, որի համար արժեքը զոռբայությունն է, ոչ թե կրթությունը:

Թե ինչ է խոսում Սերժ Սարգսյանը Սամվել Ալեքսանյանի հետ՝ պարզ չէ, դրա մասին տեղեկություններ նախագահականից չեն հրապարակում, սակայն կարևոր էլ չէ, որովհետև կյանքում, իրական գործերում արտացոլվում են ոչ թե դպրոցականների հետ խոսակցությունների արդյունքները, այլ արդյունքներ, որոնք հիմքեր են տալիս ենթադրելու, թե ինչ խոսակցություններ են վարվում Սերժ Սարգսյանի և օլիգարխների միջև:

Փակ շուկայի կոնկրետ օրինակը, երբ կատարվում է ակնհայտ ապօրինություն, և մեր կյանքի այլ ակնհայտ ապօրինությունները՝ իշխանական բարձր հովանու ներքո, վկայում են, որ երբ իշխանությունները յուրայինների հետ են խոսում, բնականաբար՝ քյաբաբի կամ խաշի սեղանի շուրջ, նրանք պարզապես ծիծաղում են կրթության և կրթվածության վրա: Կրթության ռազմավարական նշանակությունը գիտակցող իշխանությունը դպրոցները և բուհերը չի կարող վերածել քծնանքի երիտասարդական և պատանեկան կենտրոնների, որտեղ աշակերտներին սովորեցնում են անօրեն երկրում հաջողության բանաձևերը՝ սիրել իշխանություններին՝ անկախ ամեն ինչից:

Կրթության արժեքը գիտակցող իշխանությունները դպրոցները չեն վերածում ընտրակեղծարար-վարչարարության շտաբ-բնակարանների: Կրթության արժեքը գիտակցող իշխանությունները նախ կրթությունը արժեք են դարձնում, հետո նոր բարձրացնում այդ կրթության գինը, ոչ թե սոցիալապես անապահով հասարակությանը ստիպում ավելի բարձր վճարել մի բուհի համար, որտեղ միակ բանը, որ կատարելապես ուսուցանում են ուսանողներին, իշխանություններին սիրելու և նվիրվելու արվեստն է՝ ի խորոց կամ ոչ ի խորոց սրտի:

Կրթության արժեքը գիտակցող երիտասարդներն այս օրերին պայքար են սկսել բուհերի ուսման վճարների թանկացման դեմ, որի հիմնավորումը մերձիշխանական բուհերը այդպես էլ չեն ներկայացրել հասարակությանը: Իսկ որտե՞ղ է իշխանությունը: Դե, իհարկե, այնտեղ, որտեղ իրեն սիրում են և պաշտում, այսինքն՝ բուհերի ղեկավարության և նրանց կից գործող ուսխորհուրդների կողքին: Որովհետև զինված ուժերից ավելի կարևոր Հայաստանում կրթությունը չէ, այլ իշխանությունը, որին ծառայեցվում է ամեն ինչ, այդ թվում՝ և՛ զինված ուժերը, և՛ կրթությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում