Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Մոսկվան հանձնեց Դամասկոսին. Կարևոր դաս Հայաստանի համար

Համաշխարհային լրատվամիջոցների փոխանցմամբ, սիրիական պատերազմի այս օրերին, երբ հակամարտությունը հասել է կրիտիկական ամենաթեժ հանգրվանին, Մոսկվան դադարեցրել է ՀՕՊ համակարգերի առաքումը այդ երկիր՝ վճարումների ուշացման պատճառով:

Սա կարելի է համարել մերձավորարևելյան իրադարձություններում աննախադեպ մի զարգացում: Մերձավոր Արևելքում և հատկապես արաբական աշխարհում Ռուսաստանի դիրքերը միշտ բավական ամուր են եղել, սակայն ներկայումս ակնհայտ է, որ Կրեմլը այստեղ էլ տապալվում է անհուսորեն:

Եվ սա, ըստ էության, լոկալ տապալում չէ, այլ ռուսական գլոբալ քաղաքականության անկման դրվագներից ընդամենը մեկը: Պարզապես սա բավական պերճախոս դրվագ է, թե ինչպես է Մոսկվան վարվում իր ռազմավարական դաշնակիցների և բարեկամ երկրների հետ: Ռուսաստանն ավանդաբար շատ մեծ ուշադրություն է դարձրել, շատ լուրջ ջանքեր գործադրել ամբողջական վերահսկողության, հանրային ռեսուրսներին տիրապետելու առումով: Սակայն այսօր տեսնում ենք, որ ռուսական անգամ առաջնային թիրախային քաղաքականությունը, պտուղներ տալու փոխարեն, չորանում է կամ տալիս է, այսպես ասած, որդնած պտուղներ:

Խնդիրն այս ամենում այն է, որ ցայսօր ռուսական քաղաքականության պտուղների հույսին է մեր պետությունը՝ Հայաստանը: Եվ Հայաստանն այդ հույսին է մնացել իշխանական քաղաքականության արդյունքում, որը, հանուն իր փողի և իշխանության, Հայաստանը վասալային կախվածության մեջ է դրել, և այդպիսի կախվածության մեջ է դրել մի ծառից, որը, ըստ էության, որդնած պտուղներ է տալիս:

Այսինքն՝ տարիներ շարունակ իշխանական քաղաքականությունը Հայաստանը դրել է հիվանդ ծառի վրա, կախ է տվել հիվանդ ծառից: Եվ այսօր զարմանալի չէ, որ Հայաստանն ինքն էլ հիվանդ է, ընդ որում՝ գրեթե անկողնային հիվանդ, որին բուժելու համար նախևառաջ պահանջվում է այն ազատել որդնած, հիվանդ ռուսական ծառից: Այլապես հնարավոր չէ լուծել Հայաստանի խնդիրներն առանձին վերցրած, քանի դեռ ռուսական ծառի որդերն ինքնաբերաբար անընդհատ լցվելու են այդ ծառից կախված Հայաստանի վրա:

Իսկ Ռուսաստանի հիվանդությունն այժմ կարծես թե անբուժելի է և արդեն տալիս է պարզապես հիմնարար նշանակություն ունեցող մետաստազներ, ինչպիսին հենց նույն մերձավորարևելյան դիրքերի երերումն է: Ու այնտեղից հարկադրված «նահանջող» Ռուսաստանը փորձելու է գալ և բազավորվել իր վերջին հանգրվանում` Կովկասում, ֆորպոստ Հայաստանում՝ դառնալով է՛լ ավելի ագրեսիվ: Հետևաբար, մերձավորարևելյան զարգացումները այսօր Հայաստանին երևի թե պարտադրում են արդեն անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ ռուսական հուսահատության տակ չմնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում