Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

«Ծառուկյան» և «Ելք» դաշինքները այս պահին չգիտեն, թե ՕՐՕ-ի առաջարկը որքանով է նպատակահարմար

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու առաջարկ է անում։ Տարածված հայտարարության մեջ նշվում է. «ՕՐՕ դաշինքը պատրաստակամություն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ իրենք հետընտրական կոալիցիա բացառում են մեկ քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության հետ. «ՀՀԿ-ի հետ որևէ ֆորմատով՝ կլինի անունը կոալիցիա, ազգային համաձայնության կառավարություն, թե եղբայրության համադաշնության հուշագիր, մենք բացառում ենք հետընտրական համագործակցություն»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցելու հնարավորությանը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մենք քանիցս նշել ենք՝ «Ծառուկյան» դաշինքը գնում է վերցնելու բացարձակ մեծամասնություն։ Մենք մեզ համար սահմանել ենք առավելագույն նշաձող, և այսօր հանրային վստահության այն ռեսուրսը, որ կա Ծառուկյանի հանդեպ, մեզ տալիս է վստահություն և հիմք՝ պնդելու, որ «Ծառուկյան» դաշինքը ստանալու է մեծամասնություն»։

Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ իրենք պատրաստ են այլ զարգացումների դեպքում քննարկել խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի հետ (բացառությամբ ՀՀԿ-ի) համագործակցության ֆորմատներ։ Ինչ վերաբերում է այս պահին կոնկրետ փաստաթուղթ ստորագրելուն, ապա հարցը դաշինքում չի քննարկվել, և անկեղծ ասած՝ ես չեմ կարող հիմա խոսել դրա նպատակահարմարության մասին։ Կրկնում եմ՝ խորհրդարան անցած ցանկացած ուժի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի, պատրաստ ենք ցանկացած ֆորմատի, բայց քանի որ դաշինքում չենք քննարկել՝ այս պահին դրա նպատակահարմարության մասին խոսել չեմ կարող»։

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը պետք է քննարկել ընտրություններից հետո. «Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե դա հիմա ինչպես է հնարավոր իրականացնել։ Ասեմ ավելին՝ մենք քաղաքական սերնդափոխության կողմնակից ենք։ Մենք չենք տեսնում, որ, օրինակ, Օսկանյանը կամ Օհանյանը կրկին նախարար լինեն։ Մենք նոր մարդկանց ենք բերում քաղաքականություն։ Մենք տասը տարի արտգործնախարար կամ պաշտպանության նախարար եղած անձանց կրկին իշխանության մեջ չենք տեսնում։ Կարող են խորհրդատուներ լինել, բայց սպասվող կառավարության մեջ կոնկրետ այդպիսի մարդկանց չեմ տեսնում»,- փոխանցեց Մարուքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում