Սիրիական բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի իսրայելական 4 կործանիչներ ներխուժել են երկրի օդային տարածք, ինչի հետևանքով դրանցից մեկը խոցվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սիրիական հրամանատարության հայտարարությունում նշվում է, որ իսրայելական կործանիչների թիրախը եղել է Պալմիրայի շրջանում ռազմական օբյեկտ:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զենիթային հրթիռակոծման են ենթարկվել Սիրիայի տրածքից ռազմական գործողություն կատարելիս: