Apple ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ամբողջ աշխարհում հաքերային հարձակում է տեղի ունենում այդ ընկրության համակարգիչների վրա: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ընկերությունը տեղեկացնում է, որ համակարգիչների վրա հայտնվում է հաղորդագրություն, համաձայն որի՝ «տվյալ համակարգիչը» վարակված է: Նա, ով հավատում է այդ հաղորդագրությանը, սեղմում է կոճակներ, որոնք նրանց տեղափոխում են վարակված կայքեր: Հակավիրուսային ծրագրի փոխարեն նրանց համակարգիչների վրա տեղադրվում է «տրոյան», որոնք հաքերներին տեղեկություններ են հաղորդում տվյալ համակարգչի տիրոջ բանկային հաշիվների և քրեդիտ-քարտերի մասին:
Apple-ը տեղեկացրել է այն վիրուսների անունները, որոնք վնասում են համակարգիչը` MacDefender, MacProtector և MacSecurity: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «կեղծ ծրագրերը տարբերվում են շատ գեղեցիկ և պրոֆեսիոնալ դիզայնով: Տարբեր էկրանների հայտնվում են տարբեր լեզուների հնարավորությամբ ծրագրեր: Կոճակները նույնպես պրոֆեսիոնալ են պատրաստված»: