Sunday, 14 06 2026
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Լավրովը և Մամեդյարովը՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն:

«Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից և շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ դեռևս քննարկում են 2-3 հստակ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, բայց հակամարտող կողմերը դեռևս հեռու են միասնական մոտեցում մշակելուց:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդնում արցախյան հակամարտության կարգավորման համար:

«Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, մենք այսօր մանրակրկտորեն քննարկել ենք: Դրանց ականջալուր են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, որոշակի հեռանկարներ կան»,-ասել է Մամեդյարովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում