Երկուշաբթի Ֆրանսիայի օդանավակայաններում չեղարկվել է շուրջ 300 ավիաչվերթ գործադուլի պատճառով, որը հայտարարել է UNSA արհմիությունը, հաղորդում է Local պարբերականը:
Կայքի փոխանցմամբ՝ չվերթները չեղարկվել են Ֆրանսիայի հարավային և արևմտյան մասերի օդանավակայաններում: Երկուշաբթի գործադուլի պատճառով չեղարկվելու է չվերթների շուրջ 4 տոկոսը:
Ինչպես ակնկալվում է Air France ավիաընկերությունը կչեղարկի ֆրանսիական չվերթների 20 տոկոսը, easyJet –ը՝ 38 չվերթ: Երեքշաբթի գործադուլը կխափանի նաև Նիցցայի և Մարսելի օդանավակայանների բնականոն աշխատանքը:
Գործադուլը տևելու է մինչև մարտի 10: Մինչ այդ փոփոխություններ հնարավոր է լինեն նաև Փարիզի օդանավակայաններում:









































