Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պարտվոր է թույլ չտալ Մարին Լե Պենի հաղթանակը պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իմ սուրբ պարտականությունն է երաշխավորել, որ նման ծրագրով մարդիկ չեն հաղթի Ֆրանսիայում , և որ Ֆրանսիան ստիպված չի լինի կրել ծանր պատասխանատվություն նրանց հաղթանակի դեպքում»,-հայտարարել է Օլանդը՝ մեկնաբանելով «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի հաղթանակի հավանականությունը:
Վերջին հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների շուրջ 27 տոկոսը պատրաստ է նախագահական ընտրություններում քվեարկել Լե Պենի օգտին:












































