Գիտնականները կարծում են, որ մի քանի մլրդ տարի առաջ Մարսի վրա մի շարք աղետներ են տեղի ունեցել: Հզոր երկրաշարժերը և հրաբուխների մի քանի ժայթքումները հանգեցրել են մոլորակի հսկայական տարածքների լայնածավալ հեղեղման: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը: Մսսնագետները Mars Express զոնդի միջոցով արված լուսանկար են ստացել:
Լուսանկարում, ըստ գիտնականների, կան Նախկինում Մարսի վրա տեղի ունեցած հեղեղի ապացույցներ: Մակերես են բարձրացել Մարսի գրունտային ջրերը, որոնք հսկայական տարածքներ են հեղեղել:
Աղետը տեղի է ունեցել մոտ 3,5 մլրդ տարի առաջ: Առավել տուժել է Ֆարսիդա շրջանը: Վուսթեր խառնարանի ներկայիս ուրվագծերն այդ շրջանում հիշեցնում են կղզին, որի եզրերը ջուրն է խաթարել, կարծում են հետազոտողները:
Սակայն մյուս խառնարաններն այդպիսի ձև չունեն: Գործակալության մասնագետները կարծում են, որ դրանք հեղեղից շատ ավելի ուշ են ձևավորվել, ուստի ջուրը դրանց ձևավորման վրա չի ազդել:










































