Մալայզիայի իշխանությունները Կուալա-Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չհոլին անցանկալի անձ են հայտարարել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մալայզիայի իշխանությունները սպասում են, որ Կան Չհոլը երկիրը կլքի 48 ժամում: Associated Press-ի տեղեկությամբ՝ դա կապված է Մալայզիայում Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր մահվան հետ:
Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 14-ին, Կուալա-Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Նախնական տվյալներով՝ նա սպանվել է գերթունավոր քիմիկատով, որը հայտնի է որպես նյարդակաթվածային VX գործակալ: Հարավային Կորան ամենասկզբից պնդում էր, որ մահացածը Կիմ Չեն Նամն է՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը: Իսկ մալայզիական ոստիկանությունն առայժմ Կիմ Չեն Նամի մահվան պատճառի վերջնական հաստատում չի գտել, վերջնականապես չի պարզել նրա անձը, գործին Հյուսիսային Կորեայի մասնակցության միանշանակ ապացույցներ չունի:











































