Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բոլոր կուսակցությունները, դաշինքները ներկայացրել են իրենց նախընտրական կարգախոսները:
ՀՀԿ-ն առաջ է քաշել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, «Ելք» դաշինքը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», ՀՅԴ-ն «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», «Ազատ դեմոկրատներ»-ը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ»-ը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվականի հետ զրույցում սոցիոլոգ Կարեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ կուսակցությունների և դաշինքների կարգախոսները ոչինչ չասող են. «Իսկ ՀՀԿ»-ի կարգախոսը կարգախոս չէ, ֆանտաստիկ խայտառակություն է… Ցանկացած իշխանություն պարտավոր է անվտանգություն և առաջընթաց ապահովել, հայտարարել այդ մասին, նույն բանն է, որ հայտարարեն՝ ես տղամարդ եմ և ես սափրվում եմ»:
Սոցիոլոգի կարծիքով՝ «Մենք կարող ենք»՝ միայն «Ազատ դեմոկրատներ»-ի այս կարգախոսն է կարգախոս:
Մանրամասները՝ տեսանյութում:







































