Ուրբաթ Պերուում ճամպրուկի մեջ հայտնաբերվել է տեղացի լրագրողի մասնատված ու այրված մարմինը։ Ճամպրուկն անհայտ անձանց կողմից թողնվել էր մայրաքաղաք Լիմայից հյուսիս գտնվող շրջանում։ Այս մասին հայտնել է Պերուի ոստիկանությունը՝ փոխանցում է մեքսիկական Excelsior պորտալը։
50-ամյա Խոսե Յակտայոն անհետ կորել էր անցած շաբաթ օրը, նրա առևանգման ու սպանության պատճառները դեռևս պարզված չեն։
Վերջին 12 տարում Յակտայոն որպես պրոդյուսեր է աշխատել անկախ հեռուստաընկերությունում։ Նրա սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել լրագրողների շրջանում։ Նա այս տարի հարավամերիկյան երկրում սպանված առաջին լրագրող է։








































