Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթը բարձրացած բրիտանացի զինվորը ընկել է 1000 մետր բարձրությունից: Իտալիայի ոստիկանությունը հայտնել է 30-ամյա զինվորի մահվան մասին, որի անունը չի հաղորդվում հարազատների խնդրանքով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կուրմայոր լեռնադահուկային առողջարանի ոստիկանության մամլո քարտուղարի խոսքով՝ Մոնբլանից զբոսաշրջիկի ընկնելու օրը լավ եղանակ է եղել: Նա սայթաքել է:
Նա արշավն իրականացրել էր այլ ալպինիստների հետ, ովքեր նույնպես բրիտանական զինված ուժերի զինծառայողներ էին: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Ի դեպ, Հռոմում բրիտանական դեսպանատան մամլո քարտուղարը չի հաստատել, որ զոհը զինվոր է: