ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տալիս երեխաներին գումար աշխատել, այլ ոչ թե զբաղվել քաղաքականությամբ։ Այդ հարցի շուրջ իր հայացքներով նա կիսվել է Փայն-Հիլզսի (Ֆլորիդա) կաթոլիկ ծխական դպրոցի 4-րդ դասարանցիների հետ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ուղևորության ժամանակ պետության ղեկավարին ուղեկցող լրագրողների վկայությամբ՝ դպրոցականներից մեկը Թրամփին ասել է, որ երբ մեծանա, ցանկանում է սեփական ընկերություն ստեղծել։ «Դա լավ գաղափար է»,-հավանություն է տվել նախագահը՝ խորհուրդ տալով միայն թե հետո քաղաքականությամբ չզբաղվել։
Հանդիպման ավարտին Թրամփը լուսանկարվել է երեխաների հետ։









































