ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած քննադատությանը, CNN է դիտում «սևեռվածի պես»: Այս մասին հայտարարել է հեռուստաընկերության ղեկավար Ջեֆ Ցուկերը՝ տեղեկացնում է NPR-ը:
«Նա պնդում է, որ CNN չարժե նայել, պատճառն այն է, որ ինքը դիտում է այն սևեռվածի պես: Մենք գիտենք, որ նա գիշեր-ցերեկ CNN է նայում»,- ասել է նա:
Ցուկերի խոսքով՝ Թրամփի կողմից հեռուստաընկերության հասցեին հնչող քննադատությունը «խայծ» է իր ընտրողների համար:









































