Հայաստանի և Եվրամիության միջև ավարտվել են բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու է ձգձգվում պայմանագրի ստորագրումը, քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»- ի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Նախ՝ պետք է շահագրգռված լինենք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները որևէ պայմանագիր ստորագրեն ԵՄ-ի հետ. դա բխում է հայ ժողովրդի շահերից: Երբ որ Հայաստանը 2013-ին հրաժարվեց Ասոցացման պայմանագիրը կնքելուց, կտրուկ փոփոխություն կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, դա ցավոտ ընդունվեց, և Հայաստանը տարբեր ոլորտներում կորուստներ ունեցավ: Այդ պատճառով, այնուամենայնիվ, պետք է վերադառնանք ԵՄ- ի հետ ակտիվ համագործակցությանը»:
Ս. Գրիգորյանը նաև ընդգծեց, որ գաղտնիք չէ, որ մեր տնտեսության վիճակը ծանր է, և այս ծանր պահերին մեզ ֆինանսապես աջակցում է ԵՄ-ն և մասամբ՝ ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստանը «պարազիտի պես այստեղից քաշում-տանում է փող, ուժ, հարստություն»:
Ս. Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս անգամ կստորագրվի ԵՄ-ի հետ պայմանագիրը. «Հուսով եմ, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ԵՄ-ին չի «քցի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































