ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով ՀԱԿ նախընտրական ծրագրից՝ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը ռեալ ուժ է, որը հաշվի է առնում բոլոր իրողությունները՝ ՀՀ-ի և աշխարհում ընթացող պրոցեսների շուրջ:
Անդրադանալով այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ ՀԱԿ ծրագրի շուրջ քննադատական հայտարարությանը՝ Արամ Մանուկյանը նշեց. «Դաշնակցությունը բաժակաճառ է ներկայացնում, մենք ռեալ բաներից ենք խոսում»։
Դիտարկմանը, թե ճանաչում է արդյոք ՀԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Մանուկյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ը ճանաչում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը. «Հայաստանը երբեք չի արել մի քայլ, որի դեպքում ինքը կլինի միայնակ։ Հայաստանը կարող է անել քայլ, որը կճանաչեն նաև այլ երկները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































