ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին քննադատությունը՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ նրա հանդիպումների պատճառով, որակել Է «վհուկների որս»: Այս մասին ասված Է Սպիտակ տան ղեկավարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters գործակալությունը:
«Դեմոկրատները չափից ավելի են ջանում: Դա վհուկների համատարած որս Է»,- հայտարարել Է Թրամփը:
Նախագահը Սեշնսին համարել Է «ազնիվ մարդ» և նշել, որ նա սուտ վկայակություններ չի տվել՝ ելույթ ունենալով Սենատում իր թեկնածությունը քննարկելու ժամանակ: «Նա կարող Էր իր պատասխանն ավելի ճշգրիտ ձևակերպել, բայց դա ակնհայտորեն կանխամտածված չի արվել»,- հավելել Է Սպիտակ տան ղեկավարը:
Մարտի 2-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ «լիովին» վստահում Է Ջեֆ Սեշնսին: Միաժամանակ նա նշել Է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանի դեսպանի հետ գլխավոր դատախազի շփումներին:
Սեշնսն ինքը, մարտի 2-ին մեկնաբանելով Կիսլյակի հետ կայացած հանդիպումները, հավաստիացրել Է, որ ռուսական կողմի հետ չի քննարկել Դոնալդ Թրամփի ընտրարշավը, ինչպես նաեւ ինքնաբացարկ Է հայտարարել այդ հարցի հետ կապված հետաքննություններում:








































