Բարաք Օբաման պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով նրա ընկերոջը, ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին:
Նրա խոսքով՝ ինքը Օբամայի հետ քննարկել է այն, թե ինչ կերպ նախկին նախագահը կարող է օգնել ընտրական շրջանների վերաբաշխման հարցերով զբաղվող ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին, որը Հոլդերը ղեկավարել է անցած տարի:
Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ Օբաման ակտիվ մասնակցություն կցուցաբերի կոմիտեի աշխատանքներին, որոնց վերջնական նպատակն է ամրապնդել դեմոկրատների դիրքերը նահանգների օրենսդիր մարմիններում և Ներկայացուցիչների պալատում:











































